Jump to content

Ֆրանչեսկո Վաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Վաննի
Ծնվել է1563[1][2][3][…] կամ հունվարի 5, 1564[4]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[5]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1610(1610-10-26)[3][6][5]
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[5]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, դիզայներ և վիզուալ արտիստ
ՈճՍիենայի դպրոց
ԶավակներՌաֆաելլո Վաննի[7]
 Francesco Vanni Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Վաննի կամ Վանիուս (իտալ.՝ Francesco Vanni; Vannius, 1563[1][2][3][…] կամ հունվարի 5, 1564[4], Սիենա, Տոսկանա, Իտալիա[5] - հոկտեմբերի 26, 1610(1610-10-26)[3][6][5], Սիենա, Տոսկանա, Իտալիա[5]), բարոկկո ոճի իտալացի նկարիչ և Սիենայի դպրոցի փորագրող, Ռաֆայելի, Բարոչչիի և Անիբալե Կարաչիի հետևորդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական շնորհ ունենալուց բացի, Ֆրանչեսկո Վաննին լավ է իմացել մեխանիկա և ճարտարապետություն։ Սովորել է Բոլոնիայում՝ Սալիմբենիի (it:Ventura Salimbeni) և Պասերոտիի մոտ, Հռոմում 1579 թվականից ի վեր Ջովանի Դե Վեկիի մոտ, ում ոճը նա ցանկանում էր փոխանցել իր հայրենակիցներին, բայց Վանիուսի նկարները դուր չէին գալիս Սիենայի նկարիչներին, և նա որոշել է հետևել Լոմբարդի դպրոցի նկարիչներին։

Եղել է կարդինալ Բարոնիի սիրելին, որը նրա համար Հռոմի պապ Կղեմես 8-րդից խնդրել է Փրկչի շքանշան։ Սուրբ Պետրոսի տաճարի համար ստեղծված նկարի համար Հռոմի պապը Վաննիին շնորհել է ասպետի տիտղոս։ Վաննին եղել է Ֆաբիա Քիջիի կնքահայրը, որը հետագայում դարձել է Հռոմի պապ Ալեքսանդր VII անունով։ Վերջինս շռայլորեն պարգևատրել է իր կնքահորը։

Որդիները՝ Միքել-Անջելոն և Ռաֆայելոն, դարձել են նկարիչներ։ Նրա աշակերտներն են եղել Աստոլֆո Պետրացցին և Ռուտիլիո Մանետտին[8][9]։ Աշակերտների թվում են եղել նաև երկու Վանի՝ Իոհանն ու Ֆրանչեսկոն, որոնք տարբերակման համար կոչվում էին Դել Վանի։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռեջոյից ընդունելով գույնի հաճելիությունն ու ուժը՝ Վաննին հավատարիմ է մնացել Բարոչչիի նկարների գծագրությանը և ձևին և այնքան շատ ընդօրինակել նրան, մանավանդ երեխաների գլուխների բնավորության մեջ, որ մասնագետները սկսել են շփոթել նրանց։ Նկարել է հոգևոր և կրոնական սյուժեներ։ Նրա աշխատանքներից հայտնի են.

  • «Մադոննա», Բարոչչիի ոճով, Զամբեկկարի պատկերասրահ, Բոլոնիա,
  • «Սիմոն Մագի անկումը», Հռոմ,
  • «Մադոննա», Monna Agnese եկեղեցի,
  • «Սուրբ Ռայմոնդը ծովով ճանապարհորդելիս», Դոմինիկյան եկեղեցի,
  • «La disputa sul sacramento», Պիզա,
  • «Թռիչք դեպի Եգիպտոս», Սիենա,
  • «Սուրբ Եկատերինայի նշանադրությունը, շրջապատված հրեշտակների դեմքերով», նույն տեղում։

Ստեղծել է էստամպներ՝ փորագրված թունդ օղիով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Francesco Vanni
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Ragni S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2020. — Vol. 98.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.boijmans.nl/en/collection/artists/17993
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Union List of Artist Names — 2019.
  8. Getty ULAN entry
  9. Orlandi, Pellegrino Antonio; Guarienti, Pietro (1719), Abecedario pittorico, Naples, էջ 437

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Плюшар А. Ванни: 2. Францискъ Ванни. // Энциклопедический лексикон . — Т. 8. — СПб. : Типография А. Плюшара, 1837. — С. 243.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Վաննի» հոդվածին։